Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային գիտահետազոտական համագործակցություն․ Դուբայի համալսարանի և Էկոկենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
Ս․ թ․ ապրիլի 8–ին ԱՄԷ Դուբայ քաղաքում Դուբայի համալսարանի (University of Dubai) և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (CENS) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր (MoU)։ Այս մասին հայտնում են Էկոկենտրոնից։
«Համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային գիտահետազոտական համագործակցությունների ընդլայնման գործընթացում:
Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ նախաձեռնություններ բնապահպանական գիտությունների, կայուն զարգացման և էկոլոգիական նորարարությունների ոլորտներում և մասնավորապես արբանյակային հեռազննման տեխնոլոգիաների հետազոտական պրոցեսում ներդման և կիրառման ուղղությամբ, որը մեկնարկել է ԱՄԷ–ի Մուհամեդ Բին Ռաշիդ Տիեզերական Կենտրոնի (MBRSC) Դուբայի Համալսարանի Լաբորատորիայի հետ համագործակցությամբ։
Մենք Էկոկենտրոնում ոգևորված ենք այս հուշագրի ընձեռած հնարավորություններով, որը միջազգային համագործակցության
նոր «էջ» է, որտեղ ակնկալվում են գիտակրթական մասնագիտական և տեխնոլոգիական ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա և հիմնարար և կիրառական բնույթի հետաքրքիր հետազոտական արդյունքներ»,- նշված է հաղորդագրությունում։


